ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հունիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 11–ին, 12–ին և 13–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը տատանվելու է +30...+32 ջերմաստիճանի սահմանում, հունիսի 15–ին ցերեկը կանխատեսվում է +33...+35 աստիճան։–0–