Երևան` սիրով. ռուս զույգերը ցանկանում են Սիրահարների օրը տոնել Հայաստանում

06.02.2019, 11:09
Երևան` սիրով. ռուս զույգերը ցանկանում են Սիրահարների օրը տոնել Հայաստանում։
Երևան` սիրով. ռուս զույգերը ցանկանում են Սիրահարների օրը տոնել Հայաստանում

ԵՐԵՎԱն, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հայտնվել է արտասահմանյան երկրների առաջին եռյակում, ուր նախատեսում են այցելել ռուսաստանցի զույգերը փետրվարի 14–ին նշվող Սիրահարների օրը տոնելու։

Ինչպես պարզել են Ozon.travel ավիատոմսերի վաճառքի առցանց ծառայության փորձագետները, յուրաքանչյուր երրորդ սիրահարված ռուսաստանցի նախատեսում է փետրվարի 14–ը տոնել հայրենի քաղաքից դուրս։

Արտասահմանյան երկրների թվում առաջատարն Իտալիան է, ուր նախատեսում է ուղևորվել զբոսաշրջիկների 12%–ը, նրանք ընտրում են Պիզան, Հռոմն ու Բերգամոն։ Երկրորդ տեղում Հայաստանն է (մոտ 10%), առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան, գրում է 78.ru–ն։

Ռուսաստանի տարածքում ամենապահանջված ուղղությունը Սոչին է։ Ճանապարհորդների 10%–ը ցանկանում է փետրվարի կեսին մեկնել Սոչի` տարվա ամենառոմանտիկ օրն անցկացնելու համար։ Սոչիին հետևում է Սանկտ Պետերբուրգը, ուր ցանկանում է այցելել զբոսաշրջիկների 7%–ը։–0–