ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոն վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. մարտի 5-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 6-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Շարա-Տալյան, Ս. Վրացյան փողոցների, Ալեք Մանուկյան 8, 10, 17, Վարդանանց 20, 24, 26, 30-120 համարների, «Դինամո» մարզահամալիրի, Քաջազնունու 4, Նար-Դոսի 107-130 և Զավարյան 70-85 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–