Երևանում, հնարավոր է, 65–ամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի

19.04.2022, 10:42
Երևանում ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում
Երևանում, հնարավոր է, 65–ամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանում սպասվում է անսովոր տաք օր։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, Երևանում այսօր ցերեկը սպասվում է +25...+27։ Նշենք, որ այդ օրն օդի առավելագույն ջերմաստիճան է գրանցվել 1957թ.–ի` +25,6։

Նշենք, որ մայրաքաղաք Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։–0–