Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 1,5 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո հետ է վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան
12.12.2024,
15:47
117 ուղևոր տեղափոխող Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը ռը մոտ 1,5 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»–ում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 1,5 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը,
Ինչպես tert.am–ին հայտնել են «Շիրակ ավիա»–ից, ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չեն կարող նշել:
Նշենք, որ ինքնաթիռում եղել է 117 ուղևոր:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։