ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։
Այս մասին ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը, հաղորդում է
news.am–ը։
Այլ մանրամասներ Անանյանը չի հայտնել՝ նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։
Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ մինչև ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։–0–