Վտանգ կա, որ Սյունիքում կարող են նորից հարվածներ լինել Ադրբեջանի կողմից․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

30.10.2024, 16:24
Վտանգ կա, որ Սյունիքում կարող են նորից հարվածներ լինել Ադրբեջանի կողմից, հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Վտանգ կա, որ Սյունիքում կարող են նորից հարվածներ լինել Ադրբեջանի կողմից․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վտանգ կա, որ Սյունիքում կարող են նորից հարվածներ լինել Ադրբեջանի կողմից, հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա անդրադարձավ վերջերս Ներքին Հանդ կատարած իր այցելությանը։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Ներքին Հանդում բնակվող ամուսինների ու նշել, որ նրանք այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ «Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը»։

«Տարածաշրջանի (Սյունիք, խմբ․) մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, և մենք դա տեսնում ենք։ Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություն է առաջացնում: Վտանգի իրականություն կա, կարող են հարվածները նորից սկսել։ Բնակչությունն ունի առօրյայի, ջրի խնդիրներ, կան մարդկային դրամաներ։ Հենց դրա համար էլ նշել եմ, որ մարդիկ ընդհուպ չեն կարողանում իրենց հարազատների գերեզմաններին այցելել», – ասաց դեսպանը լրագրողներին Գորիսում։

Լրագրողի այն հարցին, թե դեսպանն արձանագրու՞մ է, որ չորս կողմից թշնամին ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք,  Դըկոտինյին պատասխանեց․ «Երեք կողմից, որովհետև մի կողմից մենք կարողանում ենք դեռ գնալ Ներքին Հանդ»։