Վրացական ավիաընկերությունը գործարկում է Թբիլիսի–Երևան չվերթեր

20.07.2021, 15:18
Գործարկվում են Թբիլիսի–Երևան–Թբիլիսի չվերթեր
Վրացական ավիաընկերությունը գործարկում է Թբիլիսի–Երևան չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Myway Airlines վրացական ավիաընկերությունը գործարկում է Թբիլիսի–Երևան–Թբիլիսի կանոնավոր չվերթեր։

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, կանոնավոր չվերթերը կմեկնարկեն հուլիսի 22–ին շաբաթական երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։

Ավիաչվերթերն իրականացվելու են Boeing 737-800 ինքնաթիռներով։–0–