419.01
3.96
395.22
+19
Եղանակը Երևանում
Հայ

Որո՞նք են օմիկրոնի ախտանիշերը երեխաների մոտ և ի՞նչ անել, երբ երեխան արդեն հիվանդացել է. պարզաբանում է բժիշկը

21:44
02 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պարզաբանում է, թե ինչպե՞ս բնութագրել օմիկրոնը երեխաների շրջանում, որո՞նք են դրա արտահայտությունները:

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։

Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։

Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։

Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։

Կորոնավիորւսոի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։

Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։

Վերջին շրջանում, ինչպես և այլ երկրներում, ծնողները և մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։

Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր և/կամ բծավոր ցաներ, երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաև ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։

ԱՆ-ն նշում է, որ երեխայի մոտ կորոնովիրուսային վարակի կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։

Տնային բուժման դեպքում հիմնական կանոնները շատ պարզ են․ հետևել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, հնարավոինս կառավարել ջերմությունը, տալ բավարար և հավելյալ քանակությամբ հեղուկներ և համարժեք կերակրել երեխային։ Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են մասնավորապես՝ հաճախացած և դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն, երբ որ երեխան չի կարողանում խմել և ուտել, անսովոր քնկոտություն, արտահատված շարունակական գլխացավ, անզուսպ կրկնակի փսխումներ։

Կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ պետք է հետևել մարմնի ջերմության նույնիսկ թեթևակի բարձրացմանը կամ իջեցմանը (37,5 բարձր կամ 36․5 ից ցածր), հաջորդաբար կերակումներից հրաժարվելուն, անշարժությանը, միապաղաղ լացին, որը չի անցնում կերակրելուց և/կամ խնամելուց հետո։

Եվ, իհարկե, կարևոր է ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես հակաբիոտիկներ՝ փորձը ցույց է տալիս, որ կովիդի դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդ երեխան դրա կարիքը չունի։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ