569.28
6.52
482.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ

13:47
17 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/.  ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության հունիսի 17-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա  ասել է, որ կարգավորումները հանգում են Վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախաձեռնությունը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. կառավարության ծրագրից: Փոխնախարարի խոսքով՝ այլ երկրների ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դատական համակարգերում գործում են Վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:

«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ՝ առանձին քաղաքացիական, առանձին վարչական: Նախագծով կարգավորում են նաև Վճռաբեկ Դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը: Նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»,- ասել է Գրիգորյանը:

Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, իսկ վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
26 Հուլիսի 2021
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:28
26 Հուլիսի 2021
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
18:20
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
15:38
26 Հուլիսի 2021
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
14:41
26 Հուլիսի 2021
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն (ՖՈՏՈ)
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն.ՖՈՏՈ
13:52
26 Հուլիսի 2021
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13:04
26 Հուլիսի 2021
Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում.ՖՈՏՈ
12:17
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում
12:03
26 Հուլիսի 2021
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին.ՎԻԴԵՈ
11:06
26 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:18
26 Հուլիսի 2021
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
19:57
25 Հուլիսի 2021
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության (ՖՈՏՈ)
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության.ՖՈՏՈ