432.44
5.78
396.66
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վարչական պատասխանատվություն է նախատեսված բազմաբնակարան շենքերի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում

18:01
22 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է և նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Վարչական պատասխանատվության նախատեսումը նպատակ ունի բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ սեփականատերերի կողմից վճարներն անկանխիկ եղանակով կատարելու և այդ նպատակով բանկային առանձին հաշվի բացման հետ կապված դրույթներն ամրագրվել են դեռևս 2020 թվականին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով և լրացումներով:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ այս դեպքերով տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
24 Հունվարի 2023
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
Բորելը հայտնել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում
12:06
24 Հունվարի 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը
15:28
23 Հունվարի 2023
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին (ՖՈՏՈ)
Երևանում ակցիա է կազմակերպվել ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին. ՖՈՏՈ
14:52
23 Հունվարի 2023
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
14:46
23 Հունվարի 2023
Պապիկյանը մեղավոր չէ. Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նախարարը չի կարող կապ ունենալ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետ
Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, ասել է Սիմոնյանը 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
14:04
23 Հունվարի 2023
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
13:57
23 Հունվարի 2023
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
Պապիկյանը հրաժարվել է քննարկել բանակի խնդիրները. ԱԺ–ում ձախողվել է թեմատիկ քննարկումը
13:10
23 Հունվարի 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին
ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացվել ԱԺ նախագահին
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
11:00
23 Հունվարի 2023
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
17:53
21 Հունվարի 2023
Թուրք-ադրբեջանական դաշինքին պետք չէ հզոր Հայաստան, նրանց պետք է ռեզերվացիա. Ոսկանյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիային և Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ, կառավարելի Հայաստան, նշել է Վարդան Ոսկանյանը. ՎԻԴԵՈ
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը