Վանեցյանն առաջարկել է ուժայիններին անվտանգության մարմինների աշխատակցի օրը միասին հարգել Արցախում նահատակված հերոսների հիշատակը

18.12.2020, 23:58

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, գեներալ–մայոր Արթուր Վանեցյանն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության պահեստազորայիններին և վետերաններին դեկտեմբերին 20–ին, Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը, այցելել Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։

«Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները։ Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում», – նշել է Վանեցյանն իր հայտարարության մեջ։

«Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ», – նշվում է Վանեցյանի հայտարարության մեջ։–0–