Վանեցյանին կանչել են ՀՔԾ` հարցաքննության

23.12.2020, 17:20
Վանեցյանին կանչել են ՀՔԾ
Վանեցյանին կանչել են ՀՔԾ` հարցաքննության
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին կանչել են ՀՔԾ։

Այս մասին հայտնել է Վանեցյանը ՀՔԾ–ի դիմաց, հաղորդում է news.am–ը։

«Հրավիրել են հարցաքննության, չեն մանրամասնել՝ ինչ գործով: Վերջին շրջանում ինձ միշտ, իրենց կարծիքով պատահական, բայց իրականում միտումնավոր կանչում են այն ժամերին, երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,- նշել է Վանեցյանը:–0–