Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

02.02.2022, 21:32
Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով 7 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ 7 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ:

Իշխող ՔՊ-ն փետրվարի 1-ին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:-0-