ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաղը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի տրանսպոտային միջոցների երթևեկությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում