Վաղը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու (ՎԻԴԵՈ)

19.10.2022, 23:26
Վաղը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու. ՎԻԴԵՈ
Վաղը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։-0-