624.12
6.98
530.08
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր

21:37
05 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Այս անգամ Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում: Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով և կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:

Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ձևակերպելու հնարավորությունն է՝  միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:

 Վարկն ունի նաև հետևյալ առավելությունները․

- Բանկի կողմից տրամադրված դրամական միջոցների օգտագործման նպատակայնության բացակայություն: Հաճախորդը հնարավորություն ունի վարկն օգտագործել իր հայեցողությամբ՝ տարբեր սպառողական նպատակներով:

- Վարկային միջոցներ ստանալու արագ ընթացակարգ. վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

- Վարկը տրամադրվում  է միանվագ, անկանխիկ եղանակով՝ հաճախորդի անունով բացված բանկային հաշվին:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

· վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 13.6% կամ 14,6% (տարեկան փաստացի տոկոսադրույք` 17.7%-21.9%)

· վարկի գումար` 800 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան գրավի արժեքի 60%-ը (կախված գույքի գտնվելու վայրից)

· վարկի ժամկետ՝ 1-ից մինչև 10 տարի

· վարկի մարման եղանակ՝ անուիտետային հավասարաչափ ամենամսյա վճարումներ, իսկ վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:

Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը Բանկն իրականացնում է անվճար:

Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական ​​գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաև համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:

Վարկի պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Մարտի 2021
Ադրբեջանցիները քարերով հարվածել են աճյուններ տեղափոխող մեքենային,իսկ Փաշինյանը շտապ մեկնում է Մոսկվա. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները քարերով հարվածել են աճյուններ տեղափոխող մեքենային,իսկ Փաշինյանը շտապ մեկնում է Մոսկվա. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:28
29 Մարտի 2021
Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին
Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին
16:15
29 Մարտի 2021
«Ւմ քայլից» ևս մեկ պատգամավոր վայր է դրել մանդատը
«Ւմ քայլից» ևս մեկ պատգամավոր վայր է դրել մանդատը
16:02
29 Մարտի 2021
ՀՀ–ում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. Փաշինյանի մոտ նիստ է կազմակերպվել
ՀՀ–ում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. Փաշինյանի մոտ նիստ է կազմակերպվել
15:57
29 Մարտի 2021
ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել ԱԽ շենքի մոտ. ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը
ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել ԱԽ շենքի մոտ. ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը
15:43
29 Մարտի 2021
Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը
14:04
29 Մարտի 2021
Կարգավորիչը պարզաբանել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը. գինն արդեն իջնում է
Կարգավորիչը պարզաբանել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը. գինն արդեն իջնում է
11:40
29 Մարտի 2021
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
11:31
29 Մարտի 2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, 590 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է. ԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, 590 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է
10:38
29 Մարտի 2021
Հայաստանը ստացել է AstraZeneca–ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ԱՆ–ից հայտնում են, որ այն անվտանգ է (ՖՈՏՈ)
Հայաստանը ստացել է AstraZeneca–ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 հազար դեղաչափ. ԱՆ–ից հայտնում են, որ այն անվտանգ է. ՖՈՏՈ
10:04
29 Մարտի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:26
28 Մարտի 2021
Փաշինյանը հայտնել է, թե երբ հրաժարական կտա (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, թե երբ հրաժարական կտա վարչապետի պաշտոնից. ՎԻԴԵՈ