ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

01.12.2020, 18:52
Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով  ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10%  տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում»  ակցիան

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: 

Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:

Ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%: 

Ավանդը ձևակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով: Ավանդի գումարի առավելագույն սահմանաչափը, որի նկատմամբ կկիրառվի 20% տոկոսադրույք, կազմում է 10 մլն ՀՀ դրամ: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույքը չի կիրառվում, իսկ տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող ստանդարտ պայմաններով: 

Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել ակցիային միայն մեկ ավանդով: 

Ավանդների տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20% դեպքում՝ 19.95% : Տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%: 

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում են նաև «Պրոգրես» «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդները՝ տվյալ ավանդատեսակների համար Բանկում գործող պայմաններով: 

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության: 

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–