431.27
5.71
396.02
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները

15:09
02 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

30 օրից մինչև 2 տարի ժամկետով «Շահավետ»  ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչև 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով և ռուսական ռուբլով՝ մինչև 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակներում համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։ 

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչև տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչև 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչև 2 տարի ժամկետով: 

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդների պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները  հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- մեկնաբանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը: 

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով: 

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%: 

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:31
06 Փետրվարի 2023
Թուրքիայի երկրաշարժը կարո՞ղ է ազդել Հայաստանի սեյսմիկ վիճակի վրա. պարզաբանում է սեյսմոլոգը
Սեյսմոլոգը պարզաբանել է' արդյոք Թուրքիայի երկրաշարժը կարող է ազդել Հայաստանի սեյսմիկ վիճակի վրա
16:00
06 Փետրվարի 2023
Երևանցին Amazon–ով ձեռք է բերել դեղամիջոցներ և իրացրել Facebook–ով (ՎԻԴԵՈ)
Երևանցին Amazon–ով ձեռք է բերել դեղամիջոցներ և իրացրել Facebook–ով. ՎԻԴԵՈ
15:12
06 Փետրվարի 2023
Երևանում և Գյումրիում զգացվել է քիչ առաջ Թուրքիայում գրանցված 10–11 բալանոց երկրաշարժը
Երևանում և Գյումրիում զգացվել է քիչ առաջ Թուրքիայում գրանցված 10–11 բալանոց երկրաշարժը
14:05
06 Փետրվարի 2023
Գյումրի-Երևան ճանապարհին սաստիկ բուք է (ՎԻԴԵՈ)
Գյումրի-Երևան ճանապարհին սաստիկ բուք է. ՎԻԴԵՈ
13:57
06 Փետրվարի 2023
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ
13:14
06 Փետրվարի 2023
Վտանգավոր սննդամթերքի արտադրություն. կասեցվել «Թամարա»–ի արտադրական առանձին գործառույթը
Կասեցվել «Թամարա»–ի արտադրական առանձին գործառույթը
12:32
06 Փետրվարի 2023
Երևանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` մինչև -8
Երևանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` մինչև -8
00:18
04 Փետրվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել. ՎԻԴԵՈ
16:56
03 Փետրվարի 2023
Ինչպե՞ս տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ. Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է
Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է, թե ինչպես կարելի է տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյա
12:12
03 Փետրվարի 2023
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:43
03 Փետրվարի 2023
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Հայաստանում ևս կան փակ ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:33
02 Փետրվարի 2023
Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին բռնագանձման է ենթակա շուրջ 10մլն դոլար. դատախազո,ւթյունը մանրամասնում է
Երեք վարույթների արդյունքում անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև 1 ընկերության շուկայական արժեքը կազմում է 1մլրդ 260մլն դրամ