+14
Եղանակը Երևանում
Հայ

«Ուզում եք ստանաք պատասխան՝ միջանցքի մասին պայմանավորվածություն ունե՞նք, թե չէ, թե՞ ուզում եք, որ միջանցքի մասին պայմանավորվածություն ունենանք»․սուր բանավեճ Փաշինյանի և Աննա Մկրտչյանի միջև

18:54
08 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեջբերեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը:

Загружается новость ... "Лево"

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտայինն անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջանի միջև, քաղաքացիների, բեռների երկկողմ փոխադրում և այլն: Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Հիմա հարց, սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպետենտից բաղկացած ուղղակի միջանցք», - հայտարարեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կարծում է, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանում է տե՞քստը, թե՞ հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որ իրենց հանձնարարված է որպես սեփական մեկնաբանություն հաղորդել:

«Նախ այդ կետը եթե կարդում եք, կարդացեք, որ գրած է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպոորտային կապերը, երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Դուք ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե չէ, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք: Եթե ձեր ուզածը դա է, այլ խնդիր: Հայաստանը շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ։ Այո, մենք պատրաստ ենք ու շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, այո, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի Հանրապետության հետ, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կապ ստանա Իրանի ու Ռուսաստանի հետ», - ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ այն, ինչ իրենք առաջարկում են, լիարժեք համապատասխանում է Հայաստանի շահերին:

Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց, թե շատ լավ հասկանում է, որ խորհրդարանում նստածներին Նիկոլ Փաշինյանը նամակներ է գրում, բայց իրենց մոտ դա չի աշխատում:

«Նախորդ մոտեցումները, որ դուք իմ հարցերի հետ կապված որդեգրել էիք, որ չէիք մոտենում, դա ձեզ համար ավելի շահեկան էր, որովհետև ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ դիվանագիտական անդրադարձ չկար: Նախորդ դեպքերում արտիստիզմը ձեր մոտ գերակշռում էր, հիմա թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան զրոյական է», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց՝ այո, նամակներ գրում է, իրեն էլ են գրում:

«Պրոբլեմն այն է, որ ովքեր ձեզ են նամակ գրում, դուք չեք ճանաչում նրանց, ոչ էլ շփվել եք, ձեր ղեկավարին են գրում նամակ կոնկրետ հանձնարարություններով, դուք սկի չեք հասկանում, թե ինչ եք խոսում: Ձեզ կտան, կասեն՝ կարդա, կկարդաք ու չեք էլ հասկանա, թե ինչ եք կարդում», - ասաց վարչապետը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում