Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է կատարվել Երևանի առանցքային պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)

05.09.2022, 12:15
Երթևեկության փոփոխություն է կատարվել Երևանի առանցքային պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է կատարվել Երևանի առանցքային պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:–0–