Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)

12.08.2022, 16:12
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը, հաղորդում է տեսչական մարմինը։

Загружается новость ... "Лево"

Որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մանավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքը:

Ըստ այդմ՝ «Չանախ» տեսակի պանրի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և «Լոռի» տեսակի պանրի (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ:–0–