ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ–ը նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 16-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում այսօր`հուլիսի 16-ի ցերեկը, հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 17–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +34...+36, գիշերը` +20...+22, հուլիսի 18–ի ցերեկը սպասվում է +35...+37, գիշերը` +21...+23։–0–