ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում սպասվում են ուժեղ քամիներ, խորհուրդ է տրվում խուսափել բացօթյա տարածքում գտնվելուց

08.07.2020, 15:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում, հնարավոր են ուժեղ քամիներ ու ինտենսիվ անձրևներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում սպասվում են ուժեղ քամիներ, խորհուրդ է տրվում խուսափել բացօթյա տարածքում գտնվելուց

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շրջակա միջավայրի նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։ 

Загружается новость ... "Лево"

«Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։–0–