ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի, Երևանում և մյուս շրջաններում սպասվում է ձյուն
10.03.2021,
15:22
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի, Երևանում և մյուս շրջաններում սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքին հզոր ցիկլոն է մոտենում, հայտնում է Հայպետհիդրոմետը։
Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։
Մարտի 12-ի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ–ից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի 10-ի ցերեկը,13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին՝ ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով: Վաղը Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +4...+6, գիշերը` -1...+1։ Մարտի 12–ին ցերեկը սպասվում է +1...+3, գիշերը` -5...-7։–0–