Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

09.11.2021, 20:13
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–