Ուղղաթիռներ, կործանիչներ և դաշնակցային հարաբերություններ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց «Բանակ 2020» միջազգային ֆորումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
28.08.2020,
19:15
Երևանում այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր «Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում կազմակերպվել է Բաց դռների օր «Էրեբունի» օդանավակայանում։

Ֆորումի հյուրերին «դիմավորեցին» ռուսական ուղղաթիռներն ու կործանիչները։ Այցելուներից շատերը ոգևորված նստել էին իսկական ռազմական տեխնիկայի ղեկին։
Ֆորումի մասնակիցները համտեսեցին նաև իսկական դաշտային խոհանոցի խորտիկներ։
«Որքան գիտեմ, ռազմատեխնիկական ֆորումն առաջին անգամ անցկացվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Իմ կարծիքով և իմ համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, շատ լավ արտացոլում է եղբայրական, դաշնակցային հարաբերությունների բնույթը, որոնք հիմնված են պատմական խորը ավանդույթների և մեր երկու պետությունների ռազմավարական շահերի վրա այս դժվարին աշխարհում։ Եվ, իհարկե, այս ամենն արտացոլում է այն հատուկ, ջերմ եղբայրական մթնոլորտը, որը բնորոշ է մեր երկու ժողովուրդների հարաբերություններին», – ասաց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հույս հայտնեց, որ միջոցառումն օգտակար կլինի և քաղաքական, և էմոցիոնալ տեսակետից։
Միջոցառման պաշտոնական բացումից հետո, որն ուղեկցվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերով, մեկնարկեց ավիացիոն ներկայացումը։

Օդ բարձրացան Ми-8МТВ տրանսպորտային–ռազմական և Ми-24 հարվածային ուղղաթիռները։ Օդաչուները ցածր բարձրության վրա ցույց տվեցին իրենց վարպետությունը։

Այնուհետև օդ բարձրացան ՄիԳ–29 չորս կործանիչները։ Օդաչուները ցուցադրեցին իսկական մաստեր կլաս։

Ավիացիոն շոուից հետո կազմակերպվել էր մշակութային–ժամանցային միջոցառում։–0–