Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը

23.05.2023, 12:12
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա

Ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին:–0–