Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին

26.05.2022, 14:51
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հասարակական գործիչ, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն ամփոփեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման արդյունքները։

Այսօր առավոտվանից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու «Դիմադրություն» շարժման ակտիվիստներն ակցիա էին կազմակերպելԲԴԽ շենքի մոտ` պահանջելով հանդիպել Ջհանգիրյանի հետ։ Երկար բանակցություններից և ոստիկանական պատնեշը ճեղքելու փորձերից հետո 30 ծնողներին թույլ տվեցին հանդիպել Ջհանգիրյանի հետ։

«Մենք Ջհանգիրյանին և ԲԴԽ երկու անդամներին ներկայացրեցինք մեր պահանջները։ Պահանջեցինք բաց նիստեր անցկացնել։ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց այդ մասին միջնորդություն ներկայացնել։ Բողոքեցինք զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատավորի վերաբերմունքից։ Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կրկին կգանք այստեղ», – ասաց Տոնոյանը։

Նա դրական գնահատեց ԲԴԽ ղեկավարի վերաբերմունքը`հայտարարելով, որ իրենց պահանջները լսվեցին։

Ընդ որում բազմաթիվ ծնողներ նշեցին, որ Ջհանգիրյանն արհամարհական վերաբեմունք էր դրսևորում նրանց նկատամամբ։ Նրանք նշեցին, որ հանդիպումն անիմաստ էր և կոչ արեցին շարունակել պայքարը։

Զոհված զինծառայողների ծնողների բողոքը

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այս տարվա ապրիլին մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ձերբակալել նրան։ Նրանք գերատեսչությանն էին փոխանցել Փաշինյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդագրություն և այդ հարցի շուրջ հավաքված նյութերը։

Փաստաթղթում ծնողները նշում են, որ «Արցախում 2020թ.–ին ծավալված պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է»։ Ծնողները վկայակոչում են ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունն այն մասին, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանեց իրավիճակը` հայտարարելով, որ վարչապետի համապատասխան հայտարարությունները կդառնան քրեական գործի առարկա։

Մայիսին ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով գործի նյութերը վերջերս ընդունվել են վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը զոհված զինծառայողների ծնողներին հայտնեց, որ Փաշինյանը կհարցաքննվի։–0–