Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
22.01.2022,
22:27
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Արծարծվել են նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգայն անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։
Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի։-0-