Տավուշում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել. շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան

30.04.2019, 16:12
Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։
Տավուշում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել. շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։

Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան», – հայտնել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Ինչպես հայտնել էր Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որևէ վնաս չի պատճառվել։–0–