«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
09.11.2021,
21:02
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տաշիր» պիցցերիաների ցանցը հայտնում է, որ համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն կա որոշակի պատկեր՝ թունավորման խնդրի բացահայտման հետ կապված։
Նոյեմբերի 7–ի դրությամբ «Տաշիր պիցցա»–ի այցելուների շրջանում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 171–ի։ Պիցցերիաների ցանցի ղեկավարությունը նախորդ ուրբաթ որոշեց ժամանակավոր փակել բոլոր մասնաճյուղերը` խնդիրը բացահայտելու և այն կարգավորելու ուղղությամբ։
«ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր հաճախորդների առողջությունը։ Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար», – նշվում է հայտարարության մեջ։
«Տաշիր Պիցցա» հասարակական սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80.000.000 քաղաքացու, ունի գրեթե 1000 աշխատակից, 29 մասնաճյուղ՝ Երևանում, ԼՂՀ–ում և ՀՀ 5 մարզերում , համագործակցում է շուրջ 500 մատակարար ընկերությունների հետ՝ ներմուծող և արտադրող, օրական սպասարկում է 30.000-32.000 հաճախորդի։–0–