431.27
5.71
396.02
-8
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ, գործարկվել է թեժ գիծ

15:10
13 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, հաղորդում է Սյունիքի մարզպետարանը։

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:02
17 Փետրվարի 2023
Հայաստանում կդադարեցվի որոշ գազալցակայանների աշխատանքը ՌԴ-ից գազի մատակարարման նվազման պատճառով
Ուշադրություն. Հայաստանում կդադարեցվի որոշ գազալցակայանների աշխատանքը ՌԴ-ից գազի մատակարարման նվազման պատճառով
19:28
17 Փետրվարի 2023
Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել
Նախագահը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակել
19:13
17 Փետրվարի 2023
Փակ շուկայի դիմացի գետնանցումում վերելակ կտեղադրվի
Փակ շուկայի դիմացի գետնանցումում վերելակ կտեղադրվի
16:22
17 Փետրվարի 2023
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ ուղիղ չվերթեր կմեկնարկեն
Երևանից դեպի Դյուսելդորֆ ուղիղ չվերթեր կմեկնարկեն
16:12
17 Փետրվարի 2023
Երևանում երկար ժամանակով կսահմանափակվի Հաղթանակի կամրջի և Իսակովի պողոտայի երթևեկը (ՍԽԵՄԱ)
Երևանում երկար ժամանակով կսահմանափակվի Հաղթանակի կամրջի և Իսակովի պողոտայի երթևեկը. ՍԽԵՄԱ
13:19
17 Փետրվարի 2023
Ինչու՞ չկա թեքահարթակ Փակ շուկայի դիմաց գտնվող գետնանցումում. պարզաբանում է քաղաքապետարանը
Քաղաքապետարանից մեկնաբանել են Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը
13:10
17 Փետրվարի 2023
Հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին. Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում
Հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին. Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում
11:23
17 Փետրվարի 2023
ՊԵԿ-ը ներողամտություն է հայցում մաքսատուն-վարչություններում հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար
ՊԵԿ-ից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի նվազեցման ուղղությամբ
11:17
17 Փետրվարի 2023
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ
18:45
16 Փետրվարի 2023
Պարեկապահակային ծառայության պետն ազատվել է պաշտոնից
Պարեկապահակային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
16:25
16 Փետրվարի 2023
Երևանի Փակ շուկայի գետնանցումը հիմնովին վերանորոգվել ու հանձնվել է շահագործման (ՖՈՏՈ)
Երևանի Փակ շուկայի գետնանցումը հիմնովին վերանորոգված հանձնվել է շահագործման. ՖՈՏՈ
16:11
16 Փետրվարի 2023
Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ