Սուրենյանը պահեց խոստումը. եղանակը տաքացել է 3-4 աստիճանով
07.11.2019,
12:06
Սուրենյանը պահեց խոստումը. եղանակը տաքացել է 3-4 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել։
«Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանարպետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով», – գրել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Սուրենյանը հայտնել էր, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։–0–