Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին

01.07.2024, 12:45
Գագիկ Սուրենյանը ներկայացրել է հուլիս ամսվա եղանակային կանխատեսումը
Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին։

«ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է , հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։ Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս», – նշել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Այսօր ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր որ անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։