Սուրենյանը ցույց է տվել սառը օդի լճացման պրոցեսը Արարատյան դաշտում (ՖՈՏՈ)

06.01.2021, 11:35
Սուրենյանը ցույց է տվել սառը օդի լճացման պրոցեսը Արարատյան դաշտում. ՖՈՏՈ
Սուրենյանը ցույց է տվել սառը օդի լճացման պրոցեսը Արարատյան դաշտում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել սառը օդի լճացումը Արարատյան դաշտում։

«Սառը օդի լճացման և մառախուղի պրոցեսը Արարատյան դաշտում, նկարահանված Չարենցի կամարից։ Լուսանկարը՝ Վահագն Գրիգորյանի», – գրել է նա լուսանկարին կից։

Նշենք, որ Երևանում դեկտեմբերի վերջից սառնամանիքներ են։ Ամբողջ քաղաքը պատվել է եղյամով, արդեն մի քանի օր է` սառնամանիքներ են։ Խիտ ամպամածությունն ու մառախուղը պատել են ոչ միայն մայրաքաղաքը, այլև ողջ Արարատյան դաշտավայրը, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռները։ Ի դեպ, Հայաստանի մյուս շրջաններում, մասնավորապես` Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում, ըստ օդերևութաբանների, արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը հասնում է +15...+19–ի։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արարատյան դաշտավայրում սառը օդի կուտակում էր գրանցվել 2016–17թթ.–ին, երբ դեկտեմբերի կեսերից, ավելի քան 40 օր, Երևանում և ողջ Արարատյան դաշտավայրում գրանցվում էին խիստ սառնամանիքներ։ Այն ժամանակ Երևանում ցերեկային ժամերին -7...-9 էր, գիշերը` -11...-13։–0–