Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

17.02.2025, 10:46
Լարսը փակ է բեռնատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 10։00–ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։