Սոնա Աղեկյանն ԱԺ ամբիոնի մոտ խնկարկման արարողակարգ է կատարել (ՎԻԴԵՈ)
25.02.2020,
19:08
Խնկարկում ԱԺ ամբիոնի մոտ` տրանսգենդերի պղծությունները մաքրելու համար. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր ելույթ է ունեցել Դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ։
«Քանի որ իմ երկրում Ազգային ժողովի ամբիոնն այս պահին պղծված է, ես հիմա այստեղ խնկարկում եմ անում, և Ազգային ժողովի ամբիոնը մաքրում եմ այն բոլոր պղծություններից, որոնք կատարել է այստեղ տրանսգենդեր կոչվող անձը», – հայտարարել է Աղեկյանը` վառելով խունկը ու անտեսելով հրդեհային անվտանգության կանոններին հետևելու կոչերը։
ԱԺ լսումները նախագահող Վլադիմիր Վարդանյանն անվտանգության աշխատակիցներին խնդրել է կանխել հրդեհավտանգ վիճակը ու խնդրել անջատել Աղեկյանի խոսափողը։
2019թ.–ի ապրիլի 5–ին ՀՀ ԱԺ–ի ամբիոնից պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր։ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը։ Իր ելույթի ժամանակ նա խնդրեց, որ իրեն ընդունեն որպես հավաքական կերպար։ Այս միջադեպը մեծ վրդովմունք էր առաջացրել հասարակության շրջանում։–0–