417.14
4.83
386.42
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սոցապ նախարարությունում խոշոր կոռուպցիոն սխեմա է բացահայտվել. 16 անձի մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)

13:49
03 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

Այսպես. 

Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Մ-ն, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով քաղաքացի Ս.Ս-ի կողմից առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց պահանջել և ստացել է կաշառք։ 

Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության և առանց  համապատասխան փաստական և իրավական հիմքերի նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ: 

Վերոգրյալից բացի, Հ.Մ-ն, տեղեկանալով իր ծանոթի մոր՝ Ա.Վ-ի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով  վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և, ըստ այդմ, պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն տրամադրելու դիմաց ընդունել է խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը: 

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի մայիսի 26-ին Ա.Վ-ին ենթարկել է առաջնային փորձաքննության և առանց համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է վարչական վարույթի՝ բովանդակությամբ կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ փորձաքննության հետազոտման արդյունքներով  անձը ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ։ 

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, հանրային ծառայող Ա.Ա-ն Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: 

«Հիշատակված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, որոնցով կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված, այդ թվում՝ կաշառք տված, ստացած, նրանց օժանդակած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի: 

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և զգուշացնում, որ այդ կապակցությամբ ցուցաբերելու է անհանդուրժողական մոտեցում ու հորդորում է ցուցաբերել օրինապաշտ վարքագիծ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները