634.8
7.06
524.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Սկսվում է Առաջավորաց պահքը

13:43
25 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առաջավորաց պահքը սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Այս ընթացքում պահանջվում է խիստ պահեցողություն:

Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, ինչպես նաև արգելվել է Ս. Պատարագ մատուցելը: Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։

Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց և հեշտությամբ խախտվեց մարդու կողմից:

Թե ինչու է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, Եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ։ Նախ, որ այդպես է սահմանել Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի՝ այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն՝ զղջալու, ապաշխարելու և Աստծուն մոտենալու:

Ուստի՝ մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի քանի որ առաջին պահքը չպահելով՝ վտարվեցինք ու կորցրինք դրախտն ու փառքը, այս մեկը պահելով՝ դարձյալ վերադարձնենք կորուսյալը:

Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում, Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում:

Նրանց համար պահքի երեք օր սահմանվեց, քանի որ շաբաթվա մյուս երկու օրերը՝ չորեքշաբթին և ուրբաթը, պահքի համար էին նախատեսված:

Այսպիսով, ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով մեր գործած հանցանքները այս հնգօրյա պահքով և Աստծո ողորմությամբ ջնջվում են:

Մեզ բոլորիս լավ հնարավորություն է տրված Առաջավորաց պահքի ընթացքում զղջալ կատարած սխալների համար, մաքրել հոգին բոլոր տեսակի չար մտքերից և զերծ մնալ վատ սովորություններից: Փորձենք գիտակցված պահեցողությամբ զորացնել հավատը և ապրել՝ Աստծո ներկայությունը վայելելով:–0–
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
13 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
16:35
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
12:37
13 Փետրվարի 2021
Ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլի տարին Հայաստանին և նրա հարևաններին. մեկնաբանում է աստղաբանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլը Հայաստանին ու նրա հարևաններին. ՎԻԴԵՈ
11:21
13 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է
23:12
12 Փետրվարի 2021
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար, բայց բանակցությունների արդյունքում վերադարձրել են
20:38
12 Փետրվարի 2021
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
16:11
12 Փետրվարի 2021
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո (ՈւՂԻՂ)
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո. ՈւՂԻՂ
15:24
12 Փետրվարի 2021
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:26
12 Փետրվարի 2021
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
12:34
12 Փետրվարի 2021
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
11:33
12 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է.ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է
10:15
12 Փետրվարի 2021
ԿԳՄՍ փոխնախարար. մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ
Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է