Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ

10.05.2021, 18:35
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ շրջանավարտներն ընթացիկ տարում կկարողանան տոնել «Վերջին զանգը», չնայած կորոնավիրուսի հետ կապված կարանտինին։

Ինչպես երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հրապարակային միջոցառումների արգելք չի նախատեսվում։

«Մենք արդեն շրջաբերական ենք ուղարկել դպրոցների ղեկավարներին` հնարավորինս փորձել կազմակերպել բացօթյա միջոցառումներ, սահմանափակել մասնակիցների թիվը` անվտանգության կանոնների պահպանմամբ», – ասաց նա։

Անդրեասյանը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին ԿԳՄՍՆ–ն նախընտրում է չանցկացնել մասշտաբային միջոցառումներ և չծախսել խոշոր գումար այդ նպատակով։

«Մենք նախընտրում ենք շեշտը դնել հենց վերջին դասի թեմայի վրա` տրամադրելով աշակերտներին և ուսուցիչներին հնարավորություն կիսվել հիշողություններով դպրոցական տարիների մասին», – նշեց փոխնախարարն` ընդգծելով, որ դպրոցներում դրամահավաքն արգելված է։

Հիշեցնենք, որ «Վերջին զանգին» նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվեին կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Այս տարի «Վերջին զանգի» անցկացման ամսաթիվը դեռ չի հրապարակվել։–0–