Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել
10.12.2021,
11:08
Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
Նախօրեին Սիմիդյանն ազատվել էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021թ.–ի օգոստոսի 2–ից։ Ռոմանոս Պետրոսյանն էլ ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ու նշանակվել ՊՎԾ ղեկավար։–0–