Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

23.03.2021, 15:49
Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները
Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 23  մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Лево"

Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։–0–