555.06
6.72
478.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

13:10
15 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հղում անելով Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանին, Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։

Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղում:

2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):

2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:

2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ –0– 

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը
21:12
15 Հոկտեմբերի 2021
Աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.ՎԻԴԵՈ
19:08
15 Հոկտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
18:56
15 Հոկտեմբերի 2021
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար, հրապարակվել են աշխատանքի ժամերն ու հեռախոսահամարները
18:05
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են անասնագոմն ու խոտի դեզերը
14:26
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
12:57
15 Հոկտեմբերի 2021
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են (ՎԻԴԵՈ)
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են.ՎԻԴԵՈ
11:46
15 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
11:32
15 Հոկտեմբերի 2021
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է

21:37
14 Հոկտեմբերի 2021
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
14:44
14 Հոկտեմբերի 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը.կառավարության որոշում
Կառավարության որոշմամբ, արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը