417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակացու ճեմարանը ներկայացնում է ճեմարանի դիրքորոշումն ապրիլի 28-ի միջադեպի առնչությամբ

18:12
02 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ներկայացնում է ճեմարանի դիրքորոշումը ապրիլի 28-ի միջադեպի առնչությամբ:

Ստորև ներկայացնում ենք ճեմարանի դիրքորոշումը.

«Հաշվի առնելով ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպի արտառոց և շատ զգայուն լինելը և խորհրդակցելով ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ՝ Շիրակացու ճեմարանը չի բացառում դեպքի հանրային նշանակությունը, բայց ռիսկ է տեսնում երեխայի անձի բացահայտման և նույնականացման առումով:

Բացի այն, որ Ճեմարանը իրավական հիմք չունի առանց ծնողների համաձայնության հրապարարկելու երեխայի մասին որևէ տեղեկություն, քանի որ այդպիսով կարող է խախտել երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, նաև կարևորում է այն զգոնությունն ու արդարամտության սկզբունքը, որով առաջնորդվում են սովորական քաղաքացիներն ու լրատվամիջոցները երեխայի մասին ցանկացած ինֆորմացիայի հրապարակման պարագայում:

Որպես այդպիսին, երեխաների իրավունքները պաշտպանված են կոնվենցիաներով և օրենսդրական մի շարք ակտերով, իսկ լրատվամիջոցների կողմից կատարված հրապարակումները ուղղակի միջամտություն են երեխաների անձնական կյանքի անձնեռնմխելիությանը և ոնտահարում են առնվազն անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Սենսացիոն բնույթի տեղեկատվությամբ լսարան գրավելու լրատվամիջոցների մեծ ցանկությունը շուտով մարելու է, իսկ երեխայի մասին ցանկացած տեղեկություն հավերժ մնալու է համացանցի հիշողության մեջ՝ հետագայում խանգարելով երեխայի բարի համբավի և կայուն կյանքի կազմակերպման ընթացքին:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքի հետ կապված ցանկացած հարց, դետալ, տեղեկություն կարող է համարվել քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն և ըստ այդ՝ ցանկացած անհամաչափ քննարկում կարող է վնասել երեխային և քննական վարույթի պատշաճ իրականացմանը:

Որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ, առերևույթ անտեսելով երեխայի լավագույն շահի սկզբունքը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և քրեական վարույթին չխոչընդոտելու անհրաժեշտությունը, հրապարակումներ են արել. կոչ ենք անում լինել շրջահայաց և մտածել նախքան նախաքննական գաղտնիք պարունակող, հրապարակման ոչ ենթակա, այդ թվում՝ նաև ոչ հավաստի տեղեկության հրապարակումը:

Ճեմարանը հետամուտ է լինելու ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքի հետևանքների բարձրաձայնմանը, խախտումների բացահայտմանը, որովհետև երեխայի շահը և նրա իրավունքների պաշտպանությունը գերակա են»:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։
Դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ կատարվածի հանգամանանքերը լիարժեք բացահայտելու համար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ