«Շատ ժամանակ, երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել». Զարուհի Արամյանը՝ հոսպիտալացման մասին

03.02.2022, 22:21

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի դերասանուհի Զարուհի Արամյանն անդրադարձել է իր հոսպիտալացմանը:

Նա նշել է, որ արդեն լավ է՝ մի քիչ վերապահումով:

«Շատ ժամանակ, երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել որևէ գործողություն անելուց առաջ , որպեսզի հասցնեի պատասխանել ՖԲ,Մեսիջեռ,Վայբեր,Ոտսափ, Թելեգրամ, հեռախոսի զանգերին ու նամակներին....այլ տարբերակ չկա...հարազատ, մոտ, հեռու, ծանոթ ու անծանոթ մարդիկ անհանգստացել էին ինձ համար.. նեղվել էին... առողջություն էին ինձ մաղթում... աղոթում ինձ համար...Սա հիրավի մեծ երջանկություն է», - նշել է դերասանուհին Facebook-յան իր էջում:

Որպես հետգրություն՝ դերասանուհին նշել է, որ քովիդ չի եղել, քաշի հետ վիրահատություն չի արել, արյունը չի փոխել:

«Սա թոփ տասնյակի հարցերի պատասխաններն են: Ասեմ ավելին անգամ սեռս չեմ փոխել», - եզրափակել է դերասանուհին:-0-