Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է, նա առողջական խնդիրներ ունի (ՎԻԴԵՈ)
09.03.2021,
15:25
Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է, նա առողջական խնդիրներ ունի. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ունի առողջության հետ կապված որոշակի խնդիրներ։
«Պարոն Օհանյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ են առկա, նա այս պահին գտնվում է զինվորական հոսպիտալում։ Հուսանք, որ հաջորդ դատական նիստին պարոն Օհանյանը կլինի ապաքինված, և կունենանք դատական նիստ», – ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ որպես դրական երևույթ կարող է արձանագրել, որ այս անգամ դատախազների կողմից որևէ հայտարարություն չարվեց։–0–