Սևանա լիճն ԱՊՀ լավագույն կուրորտների թոփ հնգյակում է
13.06.2019,
13:24
Սևանա լիճն ԱՊՀ լավագույն հանգստավայրերի թոփ հնգյակում է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ТурСтат վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների լավագույն կուրորտների վարկանիշը:
Առանց վիզայի մուտքը, ռուսերենի իմացությունը և տեղի բնակիչների հյուրընկալությունը, էժան հանգիստը, համեղ ուտելիքը և մրգերն ԱՊՀ անդամ պետություններում ամառային հանգստի հիմնական առավելություններն են:
Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրը, Ղրղըզստանի Իսիկ Կուլ լիճը, Բելառուսի Նարոչ լիճը, Բաքվի Ապշերոնի հանգստավայրերը և Հայաստանի Սևանա լիճը ներառվել են ԱՊՀ պետությունների հայտնի հանգստավայրերի լավագույն հնգյակում:
Ըստ վերլուծական գործակալության, ռուս զբոսաշրջիկները հանգստանում են ԱՊՀ կուրորտներում մեկ կամ երկուշաբաթ, իսկ նրանց տուրիստական բյուջեն մեկ օրվա համար կազմում է 50-ից 110 դոլար:
Վարկանիշը կազմվել է ռուս զբոսաշրջիկների կողմից հանգստավայրերի այցելությունների արդյունքներով` հաշվի առնելով կուրորտների ենթակառուցվածքների զարգացումը:-0-