502.08
7.08
474.38
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)

14:28
20 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։ 

​​Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ»  և «Սևան» մասնաճյուղերի տնօրենները և տեսուչները, շահադիտական նպատակներով, ի պաշտոնե լիազորված լինելով միջոցներ ձեռնարկել հսկողություն իրականացնելու ձկների ապօրինի արդյունահանումը բացառելու ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների թույլ են տվել ապօրինի արդյունահանել մեծ քանակությամբ «սիգ» տեսակի ձուկ՝ այդպիսով պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Առգրավված ձուկն ամբողջությամբ տրամադրվել է Գեղարքունիքի մարզում գործող Վարդենիսի տուն-ինտերնատին և Սևանի հոգեբուժարանին։ 

Բացի այդ, նշված մասնաճյուղերից մեկի տնօրենը 2018-2019 թթ. ընթացքում տեղյակ լինելով իր վերահսկողության ներքո գտնվող մասնաճյուղի տարածքից ՀՀ քաղաքացու կողմից խճաքարի ապօրինի դուրս բերման և տեղափոխման մասին, որպես կաշառք մաս-մաս ստացել է տարբեր չափի​ գումար​ներ և չի կանխել ապօրինի գործողությունները: 

Մեկ այլ դեպքով, մասնաճյուղի տնօրենը, նախնական համաձայնության գալով իր ենթակա պաշտոնատար անձի հետ, մասնաճյուղի սպասարկման տարածքից 2019 թ. հունիսին կաշառք գումարի դիմաց փայտանյութի ապօրինի հատման վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմել: 

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
10:15
06 Մայիսի 2022
Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվում է
Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ
21:18
05 Մայիսի 2022
Չվերթեր են չեղարկվել. Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
Ուշադրություն. չվերթեր են չեղարկվել. Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
16:21
05 Մայիսի 2022
Հայաստանում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ