Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍՆ–ն սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունից, ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար,
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝
30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,
32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,
34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։